Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Պետությունը փաստացի հարկում է արդեն տնային տնտեսությունները

Պետությունը փաստացի հարկում է արդեն տնային տնտեսությունները
01.07.2023 | 15:04

Հայաստանում միկրոբիզնեսների մի մասն ուղղակի կփակվի։ Դա վերաբերում է հատկապես 1-4 աշխատակից ունեցող բիզնեսներին։

Ինչու՞։

Միկրոբիզնեսների մի մասը կփակվի, այո։

Ուղղակի կան մարդիկ, որոնք հարկային դաշտում գրանցվել են միայն նրա համար, որ բացահայտ գործունեություն իրականացնեն՝ կրկնուսույցներ, տնայնագործ վարպետներ, որոշ առաքիչներ, որոշակի սպասարկում իրականացնող անձինք, ու նրանց բոլորին միավորում է մեկ բան ՝ նրանք այդ դաշտ մտել են ոչ թե նրա համար, որ ուզում են հարստանալ, այլ քանի որ աշխատանք չեն գտնում և փորձում են ինքնուրույն ինչ-որ գումար հայթհայթել գոյատևելու համար։

Մեկ այլ կատեգորիա է ընտանեկան բիզնեսը, որը ևս մտցրել են միկրոբիզնեսի տակ, և հիմա, փաստորեն, մարդիկ, որոնց ընտանեկան բյուջեն ու բիզնեսի բյուջեն չեն տարբերվում, քանի որ իրականում նրանց աշխատակիցները վարձու աշխատողներ չեն, այլ՝ համասեփականատերեր, ստիպված են լինելու այդ աշխատակից-ընտանիքի անդամների դիմաց աշխատավարձեր նկարել ու դրա 20%-ը տալ որպես եկամտահարկ։

Ասենք, 3 ինքնազբաղ, ինքնուրույն աշխատատեղ ստեղծած ընտանիքի անդամները պետք է պետությանը, որն իրենց աշխատանքի պայմաններ, միջոցներ, աջակցություն չի տվել, իրենց ռիսկային գործից (հիշեցնեմ՝ փոքր բիզնեսն ամենառիսկայինն է) մի բան էլ փայ հանել որպես հարկ, մոտավորապես՝ ամսեկան 90.000 դրամ, քանի որ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացվել է ՀՀ-ում։

Այսինքն, պետությունը փաստացի հարկում է արդեն տնային տնտեսությունները։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ